Որոշում կայացվեց դիմել հանրահավաքային գործողություններին ու վերջ դնել իշխանության գործողություններին. Սարգիս Ավետիսյան (տեսանյութ)
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը կոչ է անում նոյեմբերի 8֊ին կայանալիք հանրահավաքին բոլորը դուրս գան։ Այս մասին նա ասաց ասուլիսի ընթացքում` հավելելով, որ մենք պետք է ունենանք ղեկավար, որին կհարգեն մարդիկ, որի խոսքը կլսեն դրսում ու որը կարող է երկիրը հանել ստեղծած իրավիճակից։
Սարգիս Ավետիսյանի համոզմամբ, այս իշխանությանը կարճ ժամանակ է մնացել։
«Շատերը երևի մտածում են, որ այս իշխանությունը իր կամքով չի գնա։ Ես կասեմ ավելին` ոչ մի իշխանոիթյուն իր կամքով չի հեռանա, բայց եթե նրանց դեմ կանգնած մեծ ուժ լինի` շատ բան կարող է փոխվել»,- իր խոսքում ասաց քաղաքական գործիչը։
Նա թուրքերին նմանեցնում է գայլերի անկուշտ ոհմակի հետ, որն անընդհատ տիրանալ է ուզում։
«Գայլերը երբեք կուշտ չեն լինում, իսկ թուրքանման ազգը, որ մեզ հարևան է դարձել` գորշ գայլեր են, թե սպիտակ, մի նպատակ ունեն` բոլոր քաղաքակիրթ հարևաններին վերացնել»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա, այս ամենի դեմն առնելու համար մի միջոց կա` միասնություն և այդ համախմբման շնորհիվ` իշխանափոխություն։
«Որոշում կայացվեց դիմել հանրահավաքային գործողություններին ու վերջ դնել իշխանության գործողություններին»,- ասաց Սարգիս Ավետիսյանը:
Մանրամասները` տեսանյութում