Որքան էլ վերևից քար գլորեն մեր ճամփին ու փորձեն սպառնալ, խոստանում եմ՝ առաջիններից մեկն եմ նորից Շուշի մտնելու. Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արարատը, որը թեև քանիցս խլվեց մեզանից, բայց երբեք չդարձավ օտարին ու չի լինելու․․․ Սա Նժդեհի խոսքն է 1921-ին։
2021-ին մենք պարտավոր ենք նույն ոգով ու հստակ աշխատանքով կրկնել՝ մեր Շուշին 17-րդ դարից սկսած մի քանի անգամ խլվել է մեզնից, բայց երբեք չի դարձել թշնամուն։ Հիմա էլ թշնամին է այնտեղ, բայց երբեք Շուշին չի դառնա թուրքական։
Որքան էլ վերևից քար գլորեն մեր ճամփին ու փորձեն սպառնալ, խոստանում եմ՝ առաջիններից մեկն եմ նորից Շուշի մտնելու։ Թշնամուն էլ եմ ասել՝ նայելով նրա աչքերի մեջ։ Չվախենաք թշնամու հոխորտանքներից ու երբե՛ք չկասկածեք, որ Շուշին էլի հետ ենք բերելու»: