Այն մարդիկ, ում վրա «ստավկա» է դրել Ռուբեն Վարդանյանը, Նիկոլի հաճախորդներ են, իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ քաշում է Վարդանյանի թելերը․ Աշոտյանի հարցը (տեսանյութ)
Այն մարդիկ, ում վրա Ռուբեն Վարդանյանը դրույք՝ «ստավկա» է դրել՝ Հայաստանի և Արցախի նախկին Սոցապնախարարները՝ Մանեն ու Մեսրոպը, այդ մարդիկ հաստատ խամաճիկներ են, հաստատ «կլիենտներ» են, Նիկոլի հաճախորդներ են։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ես չգիտեմ՝ Ռուբեն Վարդանյանը որքանո՞վ է կարողանում քաշել այդ հաճախորդների թելերը՝ մեկ, և երկրորդը՝ կա՞ ինչ-որ մեկը, որ քաշում է Ռուբեն Վարդանյանի թելերը քաղաքականության մեջ։ Ես հարց եմ տալիս, որի տակ լիքը խորք կա»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այդ պրոյեկտի ծայրին երկու մարդ է, որոնք երկուսն էլ «հաճախորդ են»։
«Հաճախորդ է, չէ՞, որ կուսակցությունից դուրս եկավ, մնաց նախարար, հաճախորդ չի՞, երբ հրաժարվեց քաղաքական պաշտոնից, հետո գնաց քաղաքական գործունեության՝ անունը դնելով «Իմ սեր Արցախ», բայց դե պարզ էր։ Հաճախորդ է, չէ՞։ Հիմա Ռուբիկ Վարդանյանը, որ իրենց հետ աշխատում է, ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է կառավարում էդ հաճախորդներին և երկրորդ՝ կա՞ արդյոք մարդ, որը նաև Ռուբեն Վարդանյանին է կառավարում․ մարդ կամ շրջանակներ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում