ԱԽՔ-ը վաղուց Ադրբեջանի խոնարհ «քած» է, նրանց սիրելի կերպարը. Աշոտյան (տեսանյութ)
Արման Թաթոյանն ուԱրմեն Գրիգորյանը ոնց ոչ համեմատես ԱՄՆ—ն ու Բելիզը, Թաթոյանն ո՞ւր, ԱԽՔ-ը՝ ո՞ւր։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ԱԽՔ-ը վաղուց Անվտանգության խորհրդի քարտուղար չի, ինքն Ադրբեջանի խոնարհ «քած» ա, կներեք բառիս համար, ծառայող։ Ում՝ ո՞ւմ հետ եք համեմատում։ Մեկ տարի է պատերազմից հետո, զորացրվելուց հետո ինչ ես միջազգային շփումների մեջ եմ, և Արման Թաթոյանը Հայաստանում միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որից ադրբեջանցիները շարունակում են դժգոհել միջազգային հարթակներում։ Միակն է։ Իսկ ԱԽՔ-ը կարող եմ հավաստիացնել, ավել բան չեմ կարող ասել, բայց կան մարդիկ, ովքեր Հայաստանից ինձ հետ ներկա են եղել, ադրբեջանցիների դեպուտատների սիրելի կերպարներից մեկն է։ Երբ որ ադրբեջանական պատվիրակությունները փակ քաղաքական տուրուդմփոցների ժամանակ իմ ու իմ գործընկերների հետ, էլ սեփական փաստեր չեն ունենում, ցիտում են կա՛մ Նիկոլին, կա՛մ Ալենին, կամ ԱԽՔ-ին»,- ասաց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում