Իրանում ցուցարարներն այրել են Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները
Իրանում ցույցի մասնակիցները այրել են ԱՄՆ դրոշը, հայտնում է «Belarus 1» հեռուստաալիքը։ Հանրահավաքը համընկնում է այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի կողմնակիցների կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան մոտ պատանդներ վերցնելու 42-րդ տարելիցին:
Կենտրոնական ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։
Հաղորդվում է, որ ցուցարարները վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին», նրանք այրել են ամերիկյան և իսրայելական դրոշները՝ ծածանելով Իրանի ազգային դրոշները և ամերիկացիների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դիմանկարները։