Անտոնիո Կոնտեն խոսել է «Տոտենհեմի» առաջիկա ծրագրերի մասին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է «Վիտեսի» հետ հանդիպման արդյունքները (3:2):
Դա իտալացու դեբյուտային խաղն էր լոնդոնյան ակումբի գլխավորությամբ։ «Իմ կարծիքով` շատ բան պետք է բարելավվի ինչպես ամբողջ թիմի, այնպես էլ յուրաքանչյուր խաղացողի համար: Մի քիչ համբերություն է պետք, շատ ասպեկտներով պետք է աշխատենք՝ մարտավարության և ֆիզիկականի վրա:
Նաև խաղացողները պետք է հասկանան իմ պահանջները: Ես չեմ վախենում աշխատանքից, քանի որ գիտեմ, որ միայն աշխատանքի միջոցով կարելի է հասնել բարձր նպատակների»,- ասել է Կոնտեն։