«Բարսելոնա»-ն և «Չելսի»-ն ցանկանում են գնել Քինգսլի Կոմանին
«Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Այս պահին ֆրանսիացու և ակումբի ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ 2023 թվականին ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ։
25-ամյա խաղացողը ցանկանում է ստանալ տարեկան 20 միլիոն եվրո՝ ներկայիս 10-ի փոխարեն, մյունխենյան ակումբը համաձայն չէ նման պայմաններին և առաջարկում է 13 միլիոն։ Կոմանի գործակալները դիտարկում են պայմանագրի ժամկետի ավարտից հետո հաճախորդին անվճար թողնելու տարբերակը։
Իրավիճակին հետևում են «Բարսելոնա»-ն և «Չելսի»-ն, որոնք հետաքրքրված են եզրային հարձակվողով, հայտնում է Sport Bild-ը: