Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 33 հազար մարդ
Գերմանիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 33 949 նոր դեպք։
Սա համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում վարակի գրանցման առավելագույն թիվն է։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է 2021 թվականի ապրիլի 22-ին, երբ օրական արձանագրվել է վարակման 29 518 դեպք։
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 165 մարդ։