Խոշոր ջրհեղեղ՝ Ինդոնեզիայում. կան զոհեր և անհետ կորածներ
Ինդոնեզիայի Ճավա կղզում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է անհետ կորել։
Անձրևները մարզում կշարունակվեն և կուժեղանան առաջիկայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել հինգ գյուղ։ 15 մարդ զոհվել է, եւս չորսին հաջողվել է փրկել։