Կրակոցներ ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում. կան զոհեր
Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում հրաձգության հետևանքով երեք կին է զոհվել, երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Նշվում է, որ կատարվածը կարող է լինել հնարավոր կոնֆլիկտ՝ առօրյա խնդրի պատճառով։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։