Ֆրանսիայում գնացքը հարվածել է ներգաղթյալների խմբին
Ֆրանսիայի Կալե քաղաքի մերձքաղաքային գնացքը հարվածել է միգրանտների խմբին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան։ Տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը ծանր վիրավորվել է, ևս երկուսը նույնպես վիրավորվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է, որ ներգաղթյալները հորդառատ անձրեւի տակ քայլել են երկաթգծով, լուսավորության բացակայության պատճառով չեն տեսել մոտեցող գնացքը։ Գնացքում եղել է 17 ուղևոր։ Միջադեպի հետեւանքով գնացքների երթեւեկությունն ընդհատվել է Դյունկերքի եւ Կալեի միջեւ։