ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 47 միլիոնի
Նոյեմբերի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 249 342 303-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 529 395։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,045,062 մարդ, ապաքինվել է 225,844,512 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (47,187,256), 2-րդ տեղում Հնդկաստանն է (34,332,407), 3-րդը Բրազիլիան է (21,849,137), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,208,219) և Ռուսաստանը (8,673,860):