Ուկրաինան խոստացել է շարունակել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գնումը
Ուկրաինան մտադիր է ավելացնել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի քանակը։ Այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալան։
Նրա խոսքով՝ Կիևը բանակի համար գնում է այդ անօդաչու թռչող սարքերը։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերը ծառայում են Ուկրաինայի զինված ուժերին, և դրանց թիվը միայն կավելանա։ Բացի այդ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է Դոնբասում Բայրաքթարի կիրառման հետ կապված իրավիճակը։
«Դա երկրի գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն էր, մենք էկրանին տեսանք, որ մեր զինվորների վրա կրակում են»,- ընդգծել է նա։