Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանպարհային ոստիկանությունից մանրամասնում են, որ փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն) դեպի Այվազովսկու փողոց տրանսպորտային միջոցների անընդհատ երթևեկության համար: