Բայրամովը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի բանակն իբր անցել է հակահարձակման
Ադրբեջանը միշտ հավատարիմ է մնացել բանակցային գործընթացին. Մենք դրսևորեցինք հնարավոր բոլոր ճկունությունը՝ խնդրին խաղաղ լուծում գտնելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է Report-ը։
Նրա խոսքերով, Հայաստանը փորձել է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա.
«Փորձեր եղան ձգձգելու, դանդաղեցնելու, հաջորդ փուլում սկսեցին դիմել քաղաքական սադրանքների, այն էլ ակնհայտ, դրան հաջորդեցին ռազմական սադրանքները: Մենք բոլոր փաստերը ներկայացրեցինք և զգուշացրեցինք, որ իրավիճակը վտանգավոր է դառնում. Դժբախտաբար, Հայաստանը ոչ մի եզրակացություն չարեց, և սեպտեմբերի 27-ին նրանց սադրանքներն էլ ավելի մեծացան, և մենք անցանք հակահարձակման։ Սկսվեց Հայրենական պատերազմը։ Ադրբեջանցի զինվորը վերականգնեց պետության տարածքային ամբողջականությունը»,- ասել է Բայրամովը։