Տիգրան Սարգսյանը կստանձնի ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնը
Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:
Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ նեղ եւ ընդլայնված կազմով նիստի եւ նստաշրջանի արդյունքներն ամփոփելիս լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա հաղորդել է, որ պետությունների ղեկավարները Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում հաստատել են Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Տիգրան Սարգսյանն այդ պաշտոնում 4 տարով փոխարինելու է Վիկտոր Խրիստենկոյին: