Մենք սպասում ենք Հայաստանի ղեկավարության արձագանքին. Բայրամով
Կոչ ենք անում հարգել հարեւան երկրի ինքնիշխանությունն ու սահմանները, դառնալ զարգացող տարածաշրջանի բարգավաճ մասը։
Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է «44-օրյա ճանապարհ դեպի հաղթանակ» թեմայով համաժողովում ելույթ ունենալով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայտարարել է իր մտադրությունների մասին և առաջարկներ է ներկայացրել։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է պատասխան տա այդ առաջարկներին, մենք ցանկանում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը լինի կայուն»,- ասել է արտգործնախարարը։