Իրանն ավելացրել է 60 տոկոս հարստացված ուրանի քանակը
Իրանում 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասել է 25 կիլոգրամի: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: Այս մասին գրում է TACC-ը։
«Մինչ օրս մենք արտադրել ենք մինչև 60 տոկոս հարստացված 25 կգ ուրան»,-նշել է ներկայացուցիչը։ Պաշտոնյան հավելել է, որ մինչև 20 տոկոս հարստացված ուրանի քանակը գերազանցել է 210 կիլոգրամը: