Պեկինն արգելել է Թայվանի անկախության կողմնակիցների մուտքը Չինաստան
Չինաստանի կառավարությունը մտադիր է սև ցուցակում ներառել Թայվանի անկախության կողմնակիցներին և արգելել նրանց մուտքը ՉԺՀ, Հոնկոնգ և Մակաո։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենգլյանը: Այս մասին հայտնում է TACC-ը;
Նրա խոսքով իշխանությունները, օրենքին համապատասխան, կարգապահական տույժեր կկիրառեն Թայվանի անկախության համառ կողմնակիցների նկատմամբ և կարգելի նրանց և նրանց ընտանիքների մուտքը Չինաստանի տարածք, ինչպես նաև հատուկ վարչական շրջաններ։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի՝ ժողովրդավարական գործընթացներին արտաքին միջամտության հարցերով հատուկ հանձնաժողովի պատվիրակության նախօրեին եռօրյա այցով Թայվան էր ժամանել։