Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողների մոտ 1700 դի. Բայրամով
Մինչ օրս Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողների մոտ 1700 դի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի մոտ 4000 քաղաքացի անհետ կորել է, իսկ Հայաստանը դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել նրանց ճակատագրի մասին։
Հավելենք նաև, որ Բայրամովը խոսել է նաև ականապատ տարածքների քարտեզների մասին և նշել, որ քարտեզներ թաքցնելն ու չտրամադրելը թույլ, անիմաստ և անմարդկային մոտեցում է։