Հայաստանում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ
Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է 68 հազար դրամից բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի:
Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ 2023-ից առաջին քայլերը կանեն, հիմա քննարկումների մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ: