«Իշխանությունները միգուցե վախենում են, գործը կարել են, գցել Առուշի ջեբը». Աշխարհաբեկ (Տեսանյութ)
Թե ինչ է եղել, բոլորին քաջ հայտնի է, կարիք չկա մեր տղուն էնդքան պահեն երկար ժամանակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայր Արարատ Աղաբեկյանը (Աշխարհաբեկ):
«Միգուցե իշխանությունները վախենում են, դա էլ է բնորոշ բան: Հետո մարդն ինչքան վախենում է, այնքան իր վախից ավելի շատ ավելորդություններ է թույլ տալիս:
Ամեն ինչ էդքան փնովեցին, կարեցին, գցեցին ջեբը, ու ինձ համար ամենաչներելին այն է, որ կանգեցին, ասեցին՝ Առուշանյանը մարտական գործողություններին չի մասնակցել, Ջաբրայիլում չի եղել: Գոնե դա չասեին: Ու տենց քանի՞ հրամանատարների գլխին սարքեցին, կարեցին, գցեցին ջեբները: Դա մեր արժեքն է, մարդն արել է, գոնե իր արածը մի հերքեք: Կարճամիտ քայլեր են անում»,-ասաց նա: