«Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ Առուշանյանի համար (Տեսանյութ)
Այսօր առավոտյան դատախազն իր դիրքորոշումը հայտնել է եւ դատավորը դրա վերաբերյալ պետք է որոշում կայացնի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Գորիսում առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Խոսքը թե գրավի, թե անձնական երաշխավորության մասին է»,-ասաց նա:
Պաշտպանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են այսօր եկել Գորիս: Նրանք պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորությամբ հանդես գալ Առուշանյանի համար: