Դեկտեմբերի 6-ը ոսկոր էր, որը մնաց վարչախմբի կոկորդին
«Վարչախումբը չափից ավել ջղաձգված է»:
Ազատության հապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագա Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը վախենում է, որ «Նոր Հայաստան»-ի համառ գործընթացի արդյունքում հնարավոր է հասարակությանը բերի հրապարակ», հայտարարեց Պետրոս Մակեյանը, պարզաբանելով, որ դրա համար իշխանությունները փորձում են խոչընդոտել ճակատի ժողովները:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 6-ը, իրոք ոսկոր էր, որ մնաց վարչախմբի կոկորդին: Հաջորդ քայլով պետք է անվավեր ճանաչել սահմանադրությունը:
«Մենք փորձելու ենք դիմել հանրության կողմից ընդդիմադիր ընկալվող գործիչներին, որպեսզի Նոր տարին դիմավորելուց առաջ, վերլուծելով այս իրավիճակը, փորձեն գալ հրապարակ: Հակառակ պարագայում մենք կհայտարարենք, որ նրանք հրապարակում ժողովրդի հետ կանգնած չեն լինում, ուրեմն կանգնած են իշխանության աջակցության գործընթացի շուրջ»,- հայտարարեց Պետրոս Մակեյանը: