ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Պաշտոնյաների ցանկ կազմելն ու ասել, թե նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է, թե քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է. Հովհաննիսյան

Քովիդ իրավիճակը Հայաստանում այս պահին բացարձակ աղետալի է, վատագույն ցուցանիշներով աշխարհում առաջատարներից ենք՝ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով, պատվաստումների ծայրահեղ ցածր թվով. սա իսկական աղետ է, որը հիմա մեր երկրում է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

«Հիմնական թիրախը առողջապահության նախարարությունն է ու անձամբ նախարարը։ Սա գավառական, պարզունակ մոտեցում է։ Ընդհանրապես հանրային աղետի ժամանակ անձնական շահեր տեսնելը՝ բարոյական չէ։ Եթե ուզում ենք ճիշտ գնահատել վիճակը և լինել օգտակար, ապա պետք է ի վիճակի լինենք հարցերը ճիշտ խմբավորելու։

Առողջապահության նախարարը.

- Չի կարող տասնյակ հազարավոր շենքերի հարակից փոքր խանութներում, շքամուտքերում, վերելակներում հետևել, որ 4-8 հոգով, անծանոթ մարդկանցով առանց դիմակ չկուտակվեն։ Մեր քաղաքացիներն այս պարզ բաները չեն հասկանում՝ արդեն երկրորդ տարին է։

- Չի կարող հետևել քաղաքային տրանսպորտի խցկվածությանը, և եթե նույնիսկ բոլորը դիմակով են, ապա 30-40 հոգով մի փոքր ավտոբուսով երթևեկելու պարագայում վարակն անզուսպ տարածվելու է։ Երկրում մարդուն վայել քաղաքային տրանսպորտ չկա, բայց դրա պատասխանատուները ստվերում են։

- Չի կարող պարտադրել, որ փակ տարածքները՝ սրճարանները և այլն, պարբերաբար օդափոխվեն։ Եվ եթե այցելուներից մեկը ստիպում է բացել պատուհանը՝ հանդիպում է մյուսների բուռն բողոքին՝ կմրսենք, փակեք։ Բայց այն, որ փակ չօդափոխվող տարածքներում են ամենաշատը վարակվում՝ դա ոչինչ։

- Չի կարող արգելել, որ տան մի անդամ, ունենալով քովիդի նշաններ, օրեր շարունակ չի հանձնում տեստ, չի մեկուսանում, համոզում է իրեն և տնեցիներին, որ ուղղակի մրսել է, և բոլորը սիրով համոզվում են, որի արդյունքում բոլորը օրեր անց հիվանդանում են, իսկ ոմանք՝ մահանում։

Փոխարենը՝ Առողջապահության նախարարը

- Կարող էր և պարտավոր էր ներդնել պատվաստումների էլեկտրոնային հեթագրման համակարգ։ Եվ սա էապես կհեշտացներ գործընթացը։ Կա հիմնավոր մտավախություն, որ բուժհաստատություններում և պատվաստման փակ կետերում խոշոր կուտակումները վարակի տարածման լրացուցիչ լուրջ աղբյուր են։

- Կարող է և պարտավոր է պարտադրել բուժհաստատություններումօդափոխությունները։Ամեն օր հազարավոր մարդիկ այլ պատճառներով ամբուլատոր այցելությունների ժամանակ հիվանդանոցներում և պոլիկլինականերում ենթարկվում են կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկի. մեծ կուտակումներ, չօդափոխվող միջանցքներ, սենյակներ։

- Կա որոշակի հիմնավոր մտավախություն, որ հիվանդների մեծ ծավալի առկայությամբ, տնային/ամբուլատոր պայմաններում, հիվանդության զարգացման վաղ շրջանում իրականացվում է ոչ ճիշտ բուժում։ Այսօր քովիդ բուժում են բոլորը։ Մենք չպետք է վախենանք, ասել, որ այո, կան անգրագետ բժիշկներ։ Թեթև ախտանշաններով հիվանդներին համատարած նշանակվում են հակաբիոտիկներ և ծանր հորմոնալ պրեպարատներ՝ տնային պայմաններում։ Դա անում են և´ առաջնային օղակի բժիշկները, և´ ծանոթ-բարեկամ բժիշկները։ Սխալ բուժումը հանգեցնում է հիվանդության ծանրացման և մահերի։

Քաղաքական իշխանություն, ընդդիմություն, մտավորականություն, հասարակություն։

Երկրի քաղաքական իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն՝ ստեղծված վիճակի համար։ Բազմաթիվ սխալները, անգործությունն են հանգեցրել այս վիճակին։ 4-5 ամիս առաջ պարզ էր, որ այսօր մենք այս վիճակն ենք ունենալու։ Մենք անպատրաստ ենք եղել նախօրոք երևացող, լրիվ հաշվարկելի աղետի առաջ։ Քաղաքական իշխանությունը գործել է այնպես, ինչպես բոլոր ոլորտներում՝ անկազմակերպ, դատարկախոս։Դեռևս հունիսից մասնագետները զգուշացնում էին աշնանը սպասվող իրավիճակի մասին. Դժվա՞ր էր ուսուցիչներին հուլիս-օգոստոս ամիսներին պատվաստել՝ խրախուսելով կամ օրինական ցանկացած եղանակով, դժվա՞ր էր մահճակալային ֆոնդը վաղօրոք նախապատրաստել վատագույնին, որ այսօր մարդիկ չմեռնեն տանը, դժվա՞ր էր շուտ մտցնել սահմանափակումներ, որի մասին տասն անգամ զգուշացրել ենք, և այսպես բազմաթիվ այլ քայլեր։

Ընդդիմությունը այդպես էլ չհասկացավ, որ ինքը հանրային կյանքի փայատերերից է, և չի կարող շփվել հասարակության հետ մոնումենտալ հայտարարությունների ժանրում։ Ընդդիմությունը պարտավոր էր խոսել հասարակության հետ, դառնալ պատվաստման քարոզի ազդեցիկ առանցքներից մեկը, իր գրագետ , կոնկրետ առաջարկներով ճնշել իշխանության վրա, այդ թվում՝ ԱՆ, հասնել լուծումների։ Հենց այդպես են ընդդիմությունները ձևավորում սոցիալական բազա, դառնում մարդկանց առօրյայի գործընկերը, ընկերը, ուղեցույցը։ Բոլոր այն երկրներում, որտեղ կա էական հաջողություն քովիդի դեմ պայքարում, ընդդիմությունը գործել է հենց այդպես՝ հանուն հանրային առողջության, հանուն խնդրի լուծման, հանուն կյանքեր փրկելու։

Քովիդի դեմ պայքարում հաջողության հասել են այն պետությունները, որտեղ հասարակության մոտ կա վստահություն իշխանության հանդեպ։ Հայաստանում նման մթնոլորտ հասկանալի է, որ չկա։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին վստահի իշխանությանը։ Ընդդիմությունը կարող էր և պարտավոր էր իր վրա վերցնել «վստահության բեռը», բայց դա պահանջում է այլ աշխատելաոճ, այլ պատկերացումներ։

Վերնախավեր, մտավորականություն

Հանրային աղետի այս ծավալը վկայում է վերնախավերի տոտալ դեֆոլտի մասին։ Երկրում չկան հանրային հեղինակության ինստիտուտներ, որոնք կբացատրեն ու կհամոզեն հասարակությանը, որ քովիդը կա, որ պատվաստումը «չիպավորում» չէ, որ սա ձեզ սպանելու համար մասոնների որոշումը չէ, որ մեր ազգի վրա ոչինչ չեն փորձարկում և այլն։ Այս պայմաններում մի խումբ անհատներ եթերներից և սոցցանցերում իրենց վրա են վերցրել հանրության հետ համբերատար խոսելու բարդ, բայց կարևորագույն գործը։ Եվ հենց նրանք էլ ձևավորելու են Հայաստանի նոր վերնախավերը։

Պետություն- հասարակություն

Պետությունն ապահովել է պատվաստանյութերի մեծ քանակներ երկրում. այս խնդիրը լուծել է։ Հասարակությունը ունի ցածր գիտակցություն, և դա փաստ է։

Այս պայմաններում պետությունը պետք է և´ պարտադրանքի, և´ համոզելու, խրախուսելու, գործիքները ավելի գրագետ օգտագործի։

Կազմել պաշտոնյաների մեծ ցանկ ու ասել, որ նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է , թե հասարակ քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է։ Չհասկանալ սա՝ նշանակում է չհասկանալ պետական կառավարման էությունը։

Հրապարակեք բոլոր պաշտոնյաների պատվաստված լինելու փաստը՝ նախագահից մինչև ԱԺ պատգամավորները։ Խրախուսեք մարդկանց, մի սպառնացեք, եղեք կոշտ, բայց նաև՝ անընդհատ հեշտացնելով պատվաստման գործընթացը։ Կյանքեր փրկելու հարցում բարիկադներ չկա»,- գրել է Հովհաննիսյանը։