ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը շնորհավորել և պարգևներ է փոխանցել փրկարարներին
ԱԻՊԾ աշխատակցի մասնագիտական օրվա և համակարգի գործունեության 29-րդ տարեդարձի կապակցությամբ համակարգի մի խումբ ծառայողներ՝ ԱՀ տարբեր գերատեսչությունների ղեկավարների ու հասարակական կազմակերպությունների կողմից արժանացել են պետական բարձր պարգևների ու գերատեսչական մեդալների:
Փրկարարներին շնորհավորել և պարգևները փոխանցել է ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը: Ծառայության ղեկավարը գործընկերներին մաղթել է խաղաղ ծառայություն, ընդգծել, որ այսուհետ ևս շարունակեն անմնացորդ ծառայել հայրենիքին, Արցախի ու հայ ժողովրդի հանդեպ իրենց սերը շարունակեն ապացուցել անձնվեր աշխատանքով ու նվիրվածությամբ:
Շրջայցի ընթացքում ծառայության տնօրենը նաև ուշադրություն է դարձրել շրջանային բաժինների շենքային պայմաններին, պատերազմի ընթացքում վնասված ենթակառուցվածքներին ու դրանց վերականգնմանն ուղված համալիր աշխատանքներին:
Բաժինների ղեկավար կազմի հետ քննարկվել են առօրյա ծառայության իրականացմանն առնչվող տարաբնույթ հարցեր, իսկ հետագա անելիքների ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: