Արցախում և Հայաստանում մենք արթնանում ենք և տեսնում մեր երկիրը հանձնած իշխանությունների, որոնց հետ հնարավոր չէ ապահով հայրենիք․ Հակոբյան (տեսանյութ)
Այսօր Արցախի իշխանությունների աչքերն ու ականջները փակ են, իրենք չեն լսում ընդդիմության առաջարկները և լուծումները։ Այս մասին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ։
Նա նկատում է, որ արդեն մեկ տարի է անցել, սակայն ոչ մի փոփոխություն չկա՝ Արցախի օգտին։
«Արցախում և Հայաստանում մենք արթնանում ենք և տեսնում ենք մեր երկիրը հանձնած իշխանություններին։ Բնականաբար, այս իշխանության հետ հնարավոր չէ ապահով և շենացող հայրենիք։ Սրանից տուժում է բնակչությունը»,- իր ելույթի ժամանակ ասաց Մետաքսյա Հակոբյանը։