Իմ հրաժարականի տեքստը պետք է ահազանգ լիներ․ «Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին (տեսանյութ)
Իմ հրաժարականի տեքստը պետք է ահազանգ լիներ, որ լուրջ վերաբերվեին հարցին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգով, կեղծ լուրերով, անհեթեթ պնդումներով փորձեին վարկաբեկել իմ անձը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էին՝ կմասնակցեն նոյեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին։
«Հանրահավաքին «Հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը լինելու են որպես մասնակից։ Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, ապա Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքն տեղյակ չէ՝ նա կլինի՞ հանրահավաքին, թե՞ ոչ։