Շիրխանյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ
ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը, ով նկատեց, որ Շիրխանյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Այս պահին Շիրխանյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է:
Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնսազերվծած զինված հանցախմբի գործով։ Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ։