Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Նա իրավունք չունի ղեկավարել այդ հանձնաժողովը, նա պետք պետք է հրավիրվի հանձնաժողով և խելոք պատասխանի հարցերին. Ղազինյանը՝ Քոչարյանի մասին

Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ: Մեր հազարավոր հերոսների արյամբ ձեռք բերված հաղթանակն ուղղակի նվիրվեց թշնամուն: Այս մասին այսօր «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Այս անգամ նվերի ձևն ընտրվեց պատերազմի միջոցով: Ինչ-որ մի ժամանակ, եթե մեզ ասեին, որ իշխանություննները ցանկանում են Արցախի հանձնում իրականացնել, և դա պետք է արվի պատերազմով, մոտավորապես պետք էր պատկերացնել այս սցենարը, հատկապես ոչ թե 44-օրվա, այլ վերջին 3 տարվա կտրվածքով: Այսինքն՝ ԶՈւ գնումների պլանների փոփոխությունը, բանակցային գործընթացի զրոյացումը, փակուղի մտցնելը, հետագայում նաև մարտական գնդերի կրճառումը, սպառազինությունը, հրամանատարական կազմի հաճախակի փոփոխությունը, անվտանգային համակարգի հետևողական կազմաքանդմանն ուղղված աշխատանքները: Այդ ամբողջը շղթայի մեջ է»,- ասաց Ղազինյանը: 

Նրա խոսքով՝ զարմանալի էր, որ ունենալով իրավապահ մարմինների նկատմամբ գրեթե 100 տոկոսանոց ազդեցություն և իմանալով, որ կարելի է քրեական գործերի հարուցման միջոցով վարել իրավական նախաքննություն՝ նրանք հրաժարվեցին ըստ էության բովանդակային, բազմակողմանի հետաքննությունից և որոշեցին քննությունը տեղափոխել քաղաքական հարթակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողով: 

«Ընդհանրապես, քննիչ հանձնաժողովի ստեղծումը հանդիսանում է ընդդիմության զինանոցում գտնվող գործիք, որով կարողանում է հակազդել իշխանության լծակներին, բայց այս անգամ իշխանություննն առաջ ընկավ և ինքը որոշեց դա ձևավորել»,- ասաց բանախոսը: 

Նա հիշեցրեց, որ իշխանությունը մի քանի անգամ չի ավարտել հանձնաժողովի ձևավորումը:

«Հիմա իրենք քննարկում են արտախորհրդարանական «հաճախորդների ակումբից» համալրել հանձնաժողովը և ընդդիմության ձեռքից վերցնել 1/4-ը, որովհետև 1/4-ի պարագայում մենք կարող ենք պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, պահանջել և ստանալ ներկայություն ապահովել ցանկացած պետական անձի, մենք կաշկանդված չենք լինի հարցերի քանակով, հարցերի խորությամբ և հարցաքննությունը տեղի է ունենալու ընդդիմության 4 ներկայացուցիչների կողմից: Եվ այս փորձերը՝ «հաճախորհների ակումբից» համալրել այս հանձնաժողովը, ևս խոսում է այն մասին, որ նրանք չունեն վստահություն և համոզմունք այս կազմով, որով ունենք մենք հանձնաժողովը, նրանց կհաջողվի կոծկել, քողարկել թաքցնել փակել պատերազմի իրենց գործած հանցանքների էջը»,- նշեց Ղազինյանը: 

Նա նկատեց, որ իշխանական կուլուարներում շրջանառվում են անուններ, թե ովքեր կարող են լինել այդ հանձնաժողովում և դատելով այդ անուններից՝ հասկանում ես, որ գառներին ուզում են ի պահ տալ գայլերին, այսինքն՝ մարդիկ, ովքեր պետք է ներկայանան այդ հանձնաժողովին, ովքեր անմիջական մասնակցություն պատասխանատվություն ունեն պատերազմի ընթացքի և ելքի համար, իրենց պետք է վստահեն այս պատմական մասշտաբի աղետի քննությունը: Սա զավեշտ է, մենք այդ հարցը բարձրացրել ենք նաև հանձնաժողովի նախագահի պարագայում, որը նույնպես պատերազմի ժամանակ հանդիսացել է իշխող ռազմաքաղաքական իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, ով խորհրդարանում օժտված է առաջնային մանդատով՝ ղեկավարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, նա ևս իրավունք չունի ղեկավարել այդ հանձնաժողովը: Նա ևս պետք է հրավիրվի այդ հանձնաժողով, նրան պետք է տրվեն հարցեր, նա պետք է խելոք պատասխանի այդ հարցերին և հանձնաժողովը պետք է եզրակցությունն ընդունի»,- ասաց Ղազինյանը՝ նկատի ունենալով Անդրանիկ Քոչարյանին: