Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները քվեարկել են նախկին փոխվարչապետ Ալեքսի Ռեզնիկովին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու օգտին։ Նման որոշում է կայացրել հինգշաբթի օրը խորհրդարանականների մեծամասնությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադայի նիստում ներկայացրել է Ռեզնիկովի թեկնածությունը։ Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի կողմից նշանակված նախարարը, որը նախկինում ներկայացնում էր պետության ղեկավարը, պաշտոնը ստանձնում է պատգամավորների քվեարկությունից անմիջապես հետո։
Ռեզնիկովը նախօրեին իր դիմումի հիման վրա ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Անդրեյ Տարանին, որը վարչությունը ղեկավարում էր 2020 թվականի մարտի 4-ից։