Պակիստանում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը. կա 23 զոհ
Առնվազն 23 մարդ է զոհվել Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ավելի քան 30 ուղեւորներով ավտոբուսը, որն ուղեւորվում էր Ռավալպինդի, ընկել է կիրճը Փալանդրի քաղաքում։ Վթարի պատճառները պարզվում են։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 23 մարդ։
Դեպքի վայրում աշխատում են որոնողափրկարարական խմբերը։