ԱՄՆ-ը գնահատել է Չինաստանի կողմից Թայվանը գրավելու հավանականությունը
Չինաստանն առաջիկա երկու տարում չի փորձի ռազմական ճանապարհով գրավել Թայվանը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ Գեներալը գնահատել է մոտալուտ հակամարտության հավանականությունը՝ հիմնվելով Չինաստանի իր վերլուծության վրա։ «Չեմ կարծում, որ դա հնարավոր է մոտ ապագայում, ես նկատի ունեմ 6, 12, 24 ամիսը»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, Միլլին ընդգծել է, որ ՉԺՀ կառավարությունը «ակնհայտորեն զարգացնում է իր ռազմական կարողությունները»: