Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը ոչ թե 14, այլ 7 օրը մեկ պետք է ներկայացվի․ նախարարի առաջարկը
Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի մեկ շաբաթով. աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբեր 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխարինվի 7-օրյայի»,- ասաց Ավանեսյանը: