Բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է և ոստիկանությունը վերահսկում է, իսկ մահերը նվազեցնելու միակ տարբերակը՝ պատվաստումը․ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության հերթական՝ հոկտեմբերի 4-ի նիստում, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստված են համարվում այն քաղաքացիները, ովքեր 2 չափաբաժին են ստացել։
Նա հիշեցրեց, որ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է և ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը։
«Կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը՝ պատվաստումն է»,- ասաց նա։
Մենք լոքդաունների չենք գնալու, պատվաստման համար նաև վարչական լծակներն էլ ենք գործի դնելու. Փաշինյան