Եթե նոյեմբերի 8-ի հավաքին մասնակցեն գոնե 40.000 մարդ, կտեսնեք, թե ոնց են կարմիր բերետավորները վերածվում հեզ ու խոնարհ «կարմիր գլխարկների». Գևորգ Պետրոսյան
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Հարգում եմ ոստիկանի առաքելությունը և այն ոստիկանների աշխատանքը, ովքեր չեն շեղվում այդ առաքելությունից…
Բայց ի՞նչ ասես դահիճից ոչնչով չտարբերվող «կարմիր գլխարկներին»…
Նոր իշխանության առաջին քայլը պետք է լինի դրանց բոլորին անխտիր (կրկնում եմ՝ ԱՆԽՏԻՐ) աշխատանքից ազատումը…
Դրանց սաստելու միայն մեկ միջոց կա…
Դա մարդկանց քանակությունն է…
Եթե նոյեմբերի 8-ի հավաքին մասնակցեն գոնե 40.000 մարդ, կտեսնեք, թե ոնց են կարմիր բերետավորները վերածվում հեզ ու խոնարհ «կարմիր գլխարկների»…»։