Ալիևը նշել է, որ հայերը իբր քանդել են, այսպես կոչված, ադրբեջանական 67 մզկիթից 65-ը
Մեր` օկուպացիայից ազատագրված տարածքները ավերվել են. Այնտեղ ոչ մի շենք չմնաց։ Անգամ նշեմ, որ հայերը ոչնչացրել են բոլոր պատմական շինությունները, 67 մզկիթներից 65-ը, բոլոր հասարակական շինությունները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Խաղաղությունը COVID-19-ից հետո» թեմայով Բաքվի VIII գլոբալ ֆորումում։ Ալիևը նշել է, որ ներկայումս ադրբեջանական պետությունը վերականգնում է այսպես կոչված ազատագրված տարածքները։
«Սկսվել է պետական լայնածավալ ծրագրի իրականացումը, հուսով ենք, որ կկարողանանք հայրենիք վերադարձնել մեր ավելի քան մեկ միլիոն հայրենակիցներին, ովքեր դարձել են փախստական և տեղահանված հայկական օկուպացիայի հետևանքով»,- ասել է Ալիևը։