Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Խաղաղությունը COVID-19-ից հետո» թեմայով Բաքվի VIII գլոբալ ֆորումում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին խոսելով նշել է.
«Երևի դուք էլ եք լսել մեր առաջարկների մասին, ինձ թվում է՝ ամեն ինչ կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից, քանի որ մերը միանգամայն պարզ է, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել, խաղաղության պայմանագիր կնքել։ Իմ կարծիքով, Հայաստանը չի կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը։ Եթե նրանք մեզ լսեին երկար տարիների բանակցությունների ընթացքում, ապա այսօր այս իրավիճակին չէին բախվի»,- ասել է Իլհամ Ալիևը։