Մենք Հայաստանին ներկայացրել ենք մի շարք առաջարկներ, սակայն ցավոք, դրա պատասխանը դեռ չկա. Ալիև
Ինչ վերաբերում է մեր ռազմական հնարավորություններին, ապա դա է եղել հակամարտության կարգավորման հիմնական պատճառը։ Այն այժմ ավարտված է: Ինչպես ասացի, շինարարական աշխատանքները սկսվել են։
Մենք այժմ հետկոնֆլիկտային շրջանում ենք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Խաղաղությունը COVID-19-ից հետո» թեմայով Բաքվի VIII գլոբալ ֆորումում։
«Մենք Հայաստանին ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ նպատակ ունենալով սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, ապագայի մասին, ցավոք, դրա պատասխանը դեռ չկա։
Միևնույն ժամանակ, մենք առաջարկել ենք աշխատանքներ սկսել սահմանների սահմանազատման ուղղությամբ, ապահովելու երկու երկրների տարածքային ամբողջականությունը, որը կրկին համապատասխանում է միջազգային չափանիշներին, ցավոք, դրա պատասխանը նույնպես չեղավ։ Ադրբեջանը, չնայած 30 տարվա օկուպացիային, ցուցաբերել է առավելագույն կառուցողականություն»,- ասել է Ալիևը։