Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հարցը լուծվել է, որը 27 տարի, ցավոք, չէր լուծվում. Իլհամ Ալիև
Ամեն անգամ Բաքվի Գլոբալ ֆորումում ես բարձրացնում էի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հարցը, այսօր ուզում եմ ասել, որ այն լուծվել է։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի VIII գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտնում է AZERTAC-ը։ «Ադրբեջանն ինքը լուծեց հակամարտությունը: Ադրբեջանն ինքը կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը: Նրանք պահանջում էին հայկական զորքերի անվերապահ և անհապաղ դուրս բերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից:
Ցավոք, այդ բանաձեւերը մնացին թղթի վրա 27 տարի: Եթե Ադրբեջանը ինքը չվերականգներ իր տարածքային ամբողջականությունը, ապա այդ փաստաթղթերը կմնային թղթի վրա ևս 27 տարի»,- ասել է Ալիևը։