Նիդեռլանդներում կասեցվել է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը
Նիդերլանդների բնակիչներին կորոնավիրուսի դեմ այլևս չի առաջարկվի «AstraZeneca» պատվաստանյութ:
Նիդեռլանդների առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն ասել է, որ պատվաստանյութը գրեթե չի օգտագործվել 2021 թվականի ամառվանից՝ պաշարների բացակայության պատճառով։ Միայն մի քանի մարդ է գրանցվել «AstraZeneca»ից ներարկման համար վերջին շաբաթների ընթացքում:
Նա նաև նշել է, որ մարդիկ, ովքեր արդեն ստացել են իրենց առաջին «AstraZeneca» պատվաստանյութը և գրանցվել են երկրորդ դեղաչափի համար, պատվաստվելու են «Pfizer»-ով: