COVID-19-ը երկար տարիներ լինելու է աշխարհի բնակչության մահվան հիմնական պատճառներից մեկը. Reuters
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան և Հնդկաստանը կարող են դուրս գալ կորոնավիրուսային պանդեմիայից արդեն հաջորդ տարի։
Նման կանխատեսումներ է հրապարակել Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք հայտնի համաճարակաբանների հարցումը։
Գիտնականների կարծիքով՝ նշված երկրները կունենան պատվաստումների բարձր մակարդակի և բնական անձեռնմխելիության որոշակի համադրություն կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում։ Այս երկրներում COVID-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա ևս մեկ սեզոնային հիվանդություն։
Միևնույն ժամանակ, փորձագետները զգուշացնում են, որ COVID-19-ը երկար տարիներ լինելու է աշխարհի բնակչության մահվան հիմնական պատճառներից մեկը։