Նոյեմբերի 8-ին Ադրբեջանը Շուշիում զորահանդես կանցկացնի
Նոյեմբերի 8-ին Շուշիում տեղի կունենա զորահանդես։
Այս մասին modern.az-ին հայտնել է ադրբեջանական բանակի զինծառայող, Հայրենական պատերազմի մասնակից Սաբուհի Աբդուլլաեւը։
Նրա խոսքով, Հաղթանակի օրը Շուշիում կնշվի անվերապահորեն.
«Այդ կապակցությամբ ես առաջարկ եմ ստացել, մեծ հաճույքով կմասնակցեմ շքերթին, հատկապես հպարտ եմ, որ Հաղթանակի օրը Գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին գտնվելու եմ Շուշիում»,- ասել է Աբդուլլաևը։