Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին
Նոր փաստեր են հայտնվել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման մասին։ Ինչպես հայտնում է Conflict Intelligence Team-ը, իրենք ունեն ականատեսների կողմից արված մոտ 15 տեսանյութ՝ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման մասին։
«Մենք տեսնում ենք տեխնիկայի մեծ շարասյուններ, որոնք նման են սպառնալից հարձակողական գործողության: Սրանք պարզապես բեռնատարներ չեն զինվորներով, այլ հրետանային կայանքներ, հակատանկային համակարգեր, տանկեր», - ասել է խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը:
Նրա խոսքով՝ նման ակտիվությունը «կասկածելի է ու տագնապալի»։ Փորձագետը նշել է, որ այս հատվածում ռուսական զորավարժություններ չեն նախատեսվում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը բավականին ցուցադրաբար, ցերեկը ռազմական տեխնիկայի շարասյուններ է ուղարկում Ուկրաինայի սահմաններ։