Ջո Բայդենի նախագահությունն իսկական աղետ էր մեր երկրի համար․ Ռիկ Սքոթ
ԱՄՆ հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողությունները երկրի համար աղետ է անվանել։
«Ջո Բայդենի նախագահությունն իսկական աղետ էր մեր երկրի համար։ Ընդամենը ինը ամիսների ընթացքում, վարելով արմատական սոցիալիստական կուրս՝ ամերիկյան ընտանիքների շահերից իսկապես բխող քաղաքականության փոխարեն, նա Ամերիկան հասցրեց վտանգավոր ցածր մակարդակի»,- ասել է պատգամավորը։
Երրորդ եռամսյակում Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն նվազել է «Բայդենի օրոք աճող գնաճի և մատակարարման շղթայի ճգնաժամերի ֆոնին», - ասել է նա: Նա նշել է, որ մի շարք ոլորտներում նախագահի սխալ որոշումները հանգեցրել են «գրեթե ամեն ինչի» թանկացման։
«Ջո Բայդենի օրոք ամերիկացիներն այլևս չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել: Ժամանակն է, որ նախագահը արթնանա և լսի, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կհասնի ամբողջական տնտեսական փլուզման», - ավելացրել է Սքոթը: