Թալիբներն արգելել են այլ երկրների արտարժույթի օգտագործումը Աֆղանստանում
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն արգելել է այլ արկրների արտարժույթի օգտագործումը ծանր տնտեսական իրավիճակի պատճառով, հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
«Երկրի տնտեսական իրավիճակը և ազգային շահերը պահանջում են, որ բոլոր աֆղանցիները ցանկացած գործարքում օգտագործեն միայն աֆղանցիները արժույթը»,- ասվում է Թալիբների ներկայացուցչի Twitter-ում տարածած հայտարարության մեջ:
Իշխանությունների որոշմամբ՝ խախտողները պատասխանատվության կենթարկվեն։