Պենտագոնն իր սերվերներից ջնջել է Աֆղանստանի վերաբերյալ տվյալները
Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության 20 տարիների ընթացքում 120 000 լուսանկար և 17 000 տեսանյութ հեռացվել է Պենտագոնի ռեսուրսներից։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պաշտոնական պատճառն այն է, որ թալիբները չբացահայտեն ՆԱՏՕ-ի ուժերի հետ համագործակցած աֆղանստանցիներին։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ամերիկյան զորքերը դուրս եկան Աֆղանստանից։