Ես երբեք չէի մտածի, որ այս մրցաշարում այսքան խաղեր կանցկացնեմ․ Լևանդովսկի
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» դեմ խաղում (5-2) հեթ-տրիկի հեղինակ դարձավ, կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով.
«Չգիտեմ՝ սա կատարյալ երեկո է, որովհետև ես 11 մետրանոց չխփեցի։ Բայց դա ինձ չի անհանգստացնում, դա տեղի է ունենում: Բարեբախտաբար, մենք ավելի շատ գոլեր ենք խփել, այդ թվում՝ ես։ Եվս երեք միավոր վերցրեցինք՝ հաղթանակ տանելով։
Ես երբեք չէի մտածի, որ այս մրցաշարում այսքան խաղեր կանցկացնեմ և դեռ այդքան մեծ արդյունքներ կունենամ: Սա յուրահատուկ բան է ինձ համար»,- ասել է Լևանդովսկին: