«Բավարիան» խփելով 17 գոլ, կրկնեց ՊՍԺ-ի ռեկորդը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ խաղում «Բավարիան» 5:2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:
Ընթացիկ մրցաշրջանի չորս մրցաշարային հանդիպումներում մյունխենյան ակումբը խփել է 17 գոլ և բաց թողել 2-ը։
«Բավարիան», խփելով 17 գոլ կրկնեց ՊՍԺ-ի ռեկորդը, որը 2017/18 մրցաշրջանում նույնպես 4 խաղում 17 գնդակ էր ուղարկել մրցակիցների դարպասը։
Գերմանական ակումբը երեկ ժամանակից շուտ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։