ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Դուք, սիրելի իշխանավոր անձինք, սիրում եք Ձեզ համարել Ազգային եկեղեցու հարազատ զավակներ, բայց գիտցեք նաև հարգել Ձեր Մայր Եկեղեցու կարգերը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե «եկեղեցին ու պետությունը անջատ են գործում»։ Նա նշել է պետության ու եկեղեցու միասնության մասին։

«Մեկընդմիշտ ամեն ոք, մանավանդ իշխանավոր անձինք, պետք է ըմբռնեն, որ Եկեղեցին ու Պետությունն իրարից անջատ չեն. միմյանցից զատված են աշխարհիկ և հոգևոր իշխանությունները: Պետությունն այն տունն է, որի ներքո կան և գործում են Ազգն ու ազգային կառույցները: Հետևաբար, երբ իշխանությունները ցանկանում են Պետության համար որևէ կարգ և օրենք սահմանեն՝ պարտավոր են լսելու Պետության ազգային կառույցների խոսքը և հաշվի նստելու նրանց հետ, այս դեպքում ի մասնավորի՝ ազգային միեղեն հոգևոր ինստիտուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ամանորյա տոնական օրերին միաձուլված են Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի մի քանի օրեր (այս տոնը Հայոց Եկեղեցին տոնակատարում է 8 օր): Հետևաբար, երբ կրճատվում են ամանորյա տոնական օրերը՝ հարգարժան նախարար Տիար Վահան Քերոբյանը պետք է մասնավոր կերպով հանդիպեր և խորհրդակցեր Ազգային եկեղեցու հետ՝ լսելով աստվածաբան-տոնագետների կարծիքը, որից հետո իր թիմով ձևեր աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը:

Ողջ եկեղեցական տոնացույցում միմիայն երկու տոն կա, որոնք ունեն Ճրագալույց-նախատոնակ՝ Սբ Ծնունդ և Սբ Հարություն: Եթե Սբ Հարությունն անշարժապես տոնախմբվում է կիրակի օրը, ապա Սբ Ծնունդն անշարժ է ամսաթվով՝ հունվար 6, ուստի այս տոնի Ճրագալույցը շաբաթվա օրերով փոփոխական է:

Հոգևոր խորհրդաբանությամբ նախատոնակը բուն տոնից զատելը սխալ է, անընդունելի: Այդ օրը հայ քրիստոնյան ազատ պետք է լինի մարմնավոր զբաղմունքից, առավոտից ի վեր պետք է ապրի Տիրոջ ծննդյան խորհրդով, նախապատրաստվի հոգևոր տոնախմբությանը սուրբ տաճարում, որից հետո էլ՝ ընտանեկան հարկում, ողջ ընտանիքով, Ճրագալույցի տոնական ընթրիքին:

Դուք, սիրելի իշխանավոր անձինք, սիրում եք Ձեզ համարել Ազգային եկեղեցու հարազատ զավակներ. կեցցեք, փառք Տիրոջ, գոհություն ենք ապրում, բայց լինելով հարազատ զավակներ և հետևորդներ՝ միաժամանակ գիտցեք նաև ուսանել ու հարգել Ձեր Մայր Եկեղեցու կարգերը, ավանդություններն ու ավանդույթները:

Սիրով և ակնածանքով ունկդիր եղեք Լուսո Խորան Մայր Աթոռի ձայնին, քանզի ձայնն այս արդար ու քաղցր հնչում է բացառապես ի շինություն Ազգիս հայոց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու՝ մեզ ամենքիս:

Հավատացեք, որ այսպես՝ հոգևորապես մաքրագործված ու զորեղացած, մտավորապես ազնվացած ու իմաստնացած, միմիայն այսպես կարող ենք կառուցել լույսի, հույսի և հզոր Հայաստան:

Արդ, կանգ առեք մի պահ և լսեցեք, մանավանդ Դուք՝ հարգարժան պատգամավորներ Ազգային ժողովի, որպեսզի սխալ չգործեք, որպեսզի չդավեք Ձեր հոգևոր ծնողին՝ Եկեղեցուն Հայկական. Սուրբ Ծնունդն սկիզբն է հայ քրիստոնյայի բարեպաշտության, այդ տոնը չպետք է աղճատվի չգիտության արդյունքում»,- գրել է նա: